Նախագահը մասնակցել է ՀՀ ՍԴ կազմավորման 20-ամյակի կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը
Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին ՀՀ կառավարության ընդունելությունների տանը մասնակցել է ՀՀ սահմանադրական դատարանի կազմավորման քսանամյակի կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Սահմանադրական դատարանի տեղեկացմամբ, ողջունելով հյուրերին, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը հակիրճ ներկայացրել է Սահմանադրական դատարանի ստեղծման անհրաժեշտությունն ու կառույցի անցած 20-ամյա ճանապարհը։
Հանդիսությանը մասնակցել են՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակներ, խմբակցությունների ղեկավարներ, հանձնաժողովների նախագահներ, պատգամավորներ, ՀՀ նախարարներ, կառավարության անդամներ։
Հանդիսությանը ներկա էին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, նաև ՀՀ գլխավոր դատախազը, Երևանի քաղաքապետը, ՀՀ գրողների, նկարիչների, կոմպոզիտորների, ճարտարապետների միությունների նախագահները, ՀՀ մարզպետները, ԲՈՒՀ-երի ռեկտորներ։
Ներկաներին բաժանվել է ՀՀ ՍԴ-ի նոր հրատարակություններ՝ Գ. Հարությունյանի «Սահմանադրական մշտադիտարկում» գիրքը՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով, ՀՀ ՍԴ-ի տարեկան հաղորդումը՝ «ՍԴ ընդունած որոշումների կատարման վիճակի վերաբերյալ», «Конституционное правосудие» ամսագիրը, «Ալմանախ» քառալեզու տարեգիրքը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում