Իրանցի ռեժիսորի ֆիլմը հաղթել է Ռոտերդամի փառատոնում
Ռոտերդամի 45-րդ միջազգային կինոփառատոնում հաղթել է իրանցի ռեժիսոր Բաբակ Ջալալի «Ռադիոերազանքներ» ֆիլմը: Կինոնկարը, որը պատմում է Սան Ֆրանցիսկոյի իրանական էմիգրանտական ռադիոկայանի մասին, ստացել է փառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե վագր»: Այս մասին գրում է Ինտերֆաքս-ը:
Պարագվայից ռեժիսոր Պաբլո Լամարի «Վերջին» հողը» արժանացել է հատուկ մրցանակի՝ ձայնային ռեժիսուրայի ոլորտում հատուկ ձեռքբերումների համար: Հեռուստադիտողի համակրանք, նաև երիտասարդ ժյուրիի մրցանակներին է աժանացել դանիական «Ականապատված հողը» ֆիլմը, որը պատմում է այն մասին, թե ինչպես 1945 թվականին մոտ 2000 գերմանացի ռազմագերիներ ստիպված էին ականազերծել Դանիայի ականապատ դաշտերը:
Փառատանի ղեկավարության փոփոխությունից հետո մրցութային ծրագրում ընդգրվել էր 8 ֆիլմ՝ 15-ի փոխարեն: Բացի հիմնական ծրագրից, Ռոտերդամի փառատոնի ընթացքում ևս մի քանի ծրագրեր են ներկայացվում:
Ռոտերդամի կինոփառատոնը համաշխրահային կինոարտադրության ամենահեղինակավոր փառատոներից է: Փառատոնը շեշտը դնում է հիմնականում հեղինակային, ոչ կոմերցիոն ֆիլմերի վրա: 45-րդ փառատոնի շրջանակում ցուցադրվել է մոտ 600 ֆիլմ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում