Էբրահիմ Ռահիմփուր. Իրանը Սու-24-ի հարցով Թուրքիայի և Ռուսաստանի միջև որպես միջնորդ հանդես չի եկել
«Իրանը Թուրքիայի և Ռուսաստանի միջև որպես միջնորդ հանդես չի եկել»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ասել է Իրանի ԱԳ նախարարի՝ Ասիայի և Օվկիանիայի հարցերով տեղակալ Էբրահիմ Ռահիմփուրը:
Այն հարցին, թե Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանման պատճառով Մոսկվայի և Անկարայի հարաբերություններում առաջացած ճգնաժամը հաղթահարելու նպատակով արդյո՞ք Իրանը միջնորդական առաքելություն իրականացրել է, ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է. «Ո՛չ, միջնորդությամբ հանդես գալու որևէ խնդրանք չի եղել, կողմերին հղած մեր խորհուրդն այն է եղել, որպեսզի նրանք պահպանեն հանգստություն և չլարեն հարաբերությունները: Ընդհանուր առմամբ ինչպես Թուրքիայի և Ռուսաստանի, այնպես էլ Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների լարումը տարածաշրջանի համար ողջունելի չէ»:
Հիշեցնենք, ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Հոսեյն Ջաբեր Անսարին 2015թ. նոյեմբերի 24-ին ինքնաթիռի կործանումից հետո իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, մասնավորապես ասել էր. «ԻԻՀ արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, մտահոգություն հայտնելով ռուսական ինքնաթիռի կործանման առնչությամբ, նշել էր. «Նման գործողություններն ավելի են նպաստում սիրիական ճգնաժամի խորացմանը և այդ կերպ ահաբեկչական խմբավորումներին սխալ «մեսիջ» է ուղարկվում»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան