«Զիկա» վիրուսի պատճառով խորհուրդ չեն տալիս համբուրվել
Բժիշկները խորհուրդ են տալիս «Զիկա» վիրուսի պատճառով հրաժարվել համբուրվելուց: Ռիո դե Ժանեյրոյի բժիշկները հիվանդության գենը գտել են մարդկանց թքի ու մեզի մեջ: Այդ պատճառով նրանք հղի կանանց խորհուրդ են տալիս խուսափել անծանոթների հետ համբուրվելուց, օգտագործել միայն իրենց տան սպասքը՝ դանակ, պատառաքաղ, գդալ:
«Վեստի.ռու»-ի հաղորդմամբ, բժիշկներն ասել են, որ նման միջոցներ ձեռնարկում են ստիպված, քանի որ վիրուսի մասին շատ բան չգիտեն:
Զիկա վիրուսն առաջացնում է բարձր ջերմություն, գլխացավեր, հոդացավեր, բորբոքային գործընթացներ, առանձին դեպքերում՝ սրտխառնոց և փսխում, խանգարումներ և ցավեր ստամոքսում: Վիրուսի տարածողը մոծակի մի տեսակ է, որը կոչվում է Aedes aegypti:
Տեղեկություններ կան, որ հղիության ընթացքում վիրուսով վարակվելը երեխայի մոտ առաջացնում է միկրոցեֆալիա՝ բնածին արատ, որի հետևանքով գանգը զգալիորեն փոքր է լինում, այն ուղեկցվում է մտավոր հետամնացությամբ, նևրոտիկ շեղումներով, լսողության ու տեսողության խանգարումներով:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ պետական սահմանի անցակետերում կուժեղացվի հսկողությունը Զիկա տենդի կասկածով հիվանդների հայտնաբերման համար
- Հայաստանը «Զիկա» վարակից դուրս գոտիում է գտնվում. Արմեն Մուրադյան
- Զիկա տենդը փոխանցող մոծակներ Հայաստանում չեն հայտնաբերվել
- ԱՄՆ-ի և Բրազիլիայի նախագահները որոշել են համատեղ ջանքերով պայքարել «Զիկա» վիրուսի դեմ
- «Զիկա» վիրուսը մարդուց մարդուն չի փոխանցվում. ԱՆ
- «Զիկա» վիրուսի դեպք է գրանցվել նաև Դանիայում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա