Քեոփսի բուրգի գագաթին բարձրացած զբոսաշրջիկն այլևս երբեք չի կարող այցելել Եգիպտոս
Եգիպտոսի իշխանություններն ընդմիշտ արգելել են 18 տարեկան գերմանացի զբոսաշրջիկին այցելել իրենց երկիր: Նա խախտել է օրենքը և բարձրացել Գիզայում 139 մետր բարձրություն ունեցող Քեոփսի բուրգի գագաթին: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Նման որոշում է ընդունել Եգիպտոսի հնությունների հարցերով նախարարությունը: Օրինախախտի խոսքով, երբ ինքը բարձրանում էր, բուրգի ներքում գտնվող մարդիկ արաբերեն ինչ-որ բան են բղավել և կանչել են ոստիկանություն, բայց որոշել է շարունակել բարձրանալ:
«Ես կարծում էի՝ բուրգի գագաթից լուսանկարելու համար արժի դա անել»,- ասել է զբոսաշրջիկը:
Եգիպտոսում նման օրինախախտներին դատապարտում են մինչև երեք տարի ազատազրկման: Բայց գերմանացու բախտը բերել է. ոստիկանությունում հարցաքննելուց հետո նրան ազատ են արձակել և նույնիսկ թույլ են տվել շարունակել ճանապարհորդությունը: Զգուշացրել են, որ ընդմիշտ արգելում են իրեն այցելել Եգիպտոս:
Նշվում է, որ երիտասարդը նախկինում էլ համացանցում տեղադրել էր լուսանկարներ՝ արված Նյու Յորքի և Հոնկոնգի երկրաքերերից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում