Burberry-ն կրճատում է ցուցադրությունների թիվը
Բրիտանական Burberry ընկերությունը նորաձևության ցուցադրությունները կրկնակի կրճատելու որոշում է կայացրել:
Ըստ այդ, նոր հավաքածուների ցոցադրությունը կկայանա տարին երկու անգամ՝ սեպտեմբերին ու փետրվարին: Արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդմամբ, կանանց ու տղամարդկանց հավաքածուները կներկայացվեն միաժամանակ, իսկ վաճառքը կիրականացվի ցուցադրությունից անմիջապես հետո:
Burberry-ն բրիտանական ամենահին բրենդներից մեկն է, արտադրում է հագուստ, աքսեսուարներ, պարֆումերիա: Ընկերությունը հիմնվել է 1856 թվական: