The Guardian. Գինիներ գինու բնօրրանից. Հայաստան և Վրաստան
Բրիտանական առաջատար The Guardian պարբերականը անդրադարձել է գինու պատմության մասին ամերիկացի ակադեմիկոսներ Իեն Թաթերսոլի և Ռոբ Դեսելի նոր գրքին, որտեղ հեղինակը բացահայտում է Հայաստանը և Վրաստանը՝ որպես գինու բնօրրան:
Հոդվածագրի փոխանցմամբ, գրքի հեղինակները հարցադրում են անում, թե ինչ տեսակ գինիներ էին նրանք պատրաստում 5000 տարի առաջ Փոքր Կովկասի քարանձավներից մեկում, որը հայտնի է որպես «Արենի-1»:
«Ահա այստեղ է, որ 2011թ-ին ժամանակակից Հայաստանում հնէագետները հայտնաբերեցին աշխարհի ամենաառաջին գինին՝ մոտավորապես մ.թ.ա 3000-3500 թվագրությամբ: Թերևս հեղինակների հարցադրման պատասխանը չէի ունենա, եթե 2014թ-ին չհամտեսեի իտալահայ Զորիկ Ղարիբյանի «Կարասի արենին», որը պատրաստված է հայկական տարբեր տեսակի խաղողներից և այն կրում է Արենի գյուղի անունը»,- գրում է Guardian-ի հոդվածագիրը:
Վերջինս հավելում է, որ գինու համտեսումը ապացուցում է այդ ողորկ ու կենսունակ կարմիր գինու մեջ տարիների հնությունը:
Շարունակելով, հոդվածագիրը պատմում է, որ իտալահայ Զորիկ Ղարիբյանը հայկական սփյուռքի այն գործարարներից է, ով էական դեր է խաղացել գինու արդյունաբերության վերածննդի գործում:
Հոդվածագիրը նկատում է, որ ավանդական գինեգործության տեխնոլգիաների հետ միասին հայ գործարարը իր գինին հնացնելու համար օգտագործում է նաև կարաս (կճուճներ):
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի