Ֆիլմի նկարահանումները վախեցրել են լոնդոնցիներին
Ջեքի Չանի և Փիրս Բրոսնանի մասնակցությամբ «Օտարերկրացին» ֆիլմի նկարահանումները վախեցրել են լոնդոնցիներին: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Ֆիլմի նկարահանումների ընթացքում սցենարի համաձայն պայթյունը տեղի է ունեցել Լոնդոնի կենտրոնում՝ Լամբետի կամրջին, որը փակ է եղել պատահական անցորդների համար:
Լոնդոնցիները դժգոհությոն են հայտնել, որ նախապես չեն տեղեկացրել ֆիլմի նկարահանումների մասին: Որոշները պայթյունն ընդունել են 2005 թվականի ահաբեկչության կրկնություն: Այդ ժամանակ ահաբեկիչները պայթեցրել էին երեք գնացք և մեկ ավտոբուս: Ահաբեկչության հետևանքով մահացել էր 52 մարդ, ևս 700-ը տուժել: