Օմբուդսմենի 2 թեկնածու է պաշտոնապես առաջադրվել
Մինչ այս պահը ՀՀ ԱԺ Պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում առաջադրվել է Մարդու իրավունքների պաշտպանի երկու թեկնածու: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովից:
Այդ թեկնածուներն են արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, որին առաջադրել է ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ, ԱԺ Պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը և Զարուհի Փոստանջյանը, որին առաջադրել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Այլ թեկնածուների առաջադրում չի եղել, թեպետ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ առաջադրելու է իրավաբան Մակար Եղիազարյանի թեկնածությունը: ՀԱԿ-ից հայտարարել էին, որ հակված չեն մասնակցելու ՄԻՊ ընտրությանը:
Նշենք, որ ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն է իրավասու Ազգային ժողովին ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի վերաբերյալ առաջարկություն:
Բացի այդ, որոշման նախագծով սահմանվում է Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների վերաբերյալ հանձնաժողովին դիմումների ներկայացման կարգը և ժամկետները: Ըստ նույն որոշման նախագծի, Ազգային ժողովին Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար թեկնածու է առաջարկվում Հայաստանի Հանրապետության պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ՝ հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի գրավոր դիմումով ներկայացված թեկնածուների թվից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում