ԵԱՏՄ-ն միությանն անդամակցելու հարցով Ադրբեջանի հետ բանակցություններ չի վարում. Տատյանա Վալովայա
Եվրասիական տնտեսական միությունը Ադրբեջանի հետ բանակցություններ չի վարում` ԵԱՏՄ անդամակցության հարցով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակրոէկոնոմիկայի և ինտեգրման հարցերի հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան:
«Ադրբեջանը մեզ չի դիմել, ուստի այդ առնչության կոնսուլտացիաներ չեն տարվում»,- ընդգծեց նա:
Միաժամանակ, նա նշեց, որ Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունները հետաքրքրված են երրորդ երկրների հետ առևտրային հարաբերությունների ընդլայնմամբ: