Պետդումայում առաջարկել են չեղարկել Թուրքիայի հետ 1921թ Մոսկվայի պայմանագիրը
ՌԴ Պետդումայի պատգամավորներ Վալերի Ռաշկինը և Սերգեյ Օբուխովը առաջարկել են խզել Թուրքիայի և ՌԽՖՍՀ-ի միջև 1921թ մարտի 16-ին կնքված «Եղբայրության և բարեկամության» մասին պայմանագիրը: «Իզվեստիա» թերթին հղումով փոխանցում է «Ռիա նովոստի» գործակալությունը:
Հաղորդվում է, որ Կոմունիստական կուսակցության այս պատգամավորների նախաձեռնությանը աջակցում են նաև «Արդար Ռուսաստան» կուսակցությունում: Առաջարկությունը պատգամավորները ուղարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին՝ առաջարկելով չեղարկել 1921թ-ի Մոսկվայի այդ պայմանագիրը:
«Ենթադրում ենք, որ հիմա թուրքական ագրեսիայի աճի պայմաններում մենք պետք է իրավաբանորեն մշակենք այն հիմքերը, որոնք թույլ կտան վերանայել Թուրքիայի հետ ունեցած պայմանագրերը, որոնք ձեռնտու չեն մեր պետությանն ու նրա դաշնակիցներին: Անկարան պետք է հասկանա, թե ինչ գին կարժենա իր համար հակամարտության լարումը: Միայն նման քայլերը կարող են սթափեցնել Թուրքիային և զերծ պահել նրան նոր սադրանքներից»,- աղբյուրի փոխանցմամբ ասված է պատգամավորների նախաձեռնության տեքստում:
Աղբյուրի հավելմամբ, պատգամավոր Սերգեյ Օբուխովը նաև նշել է, որ Մոսկվայի պայմանագիրը վերանայելու գաղափարը առաջին անգամ չէ, որ դիտարկվում է: Ինչպես նշվում է, նացիզմի տապալումից հետո, երբ սկսվել էր պետությունների նոր սահմանների դեմարկացիան, ԽՍՀՄ-ը պնդել է, որ Անկարայի հետ նոր համաձայնագիր պետք է կնքվի, սակայն Ստալինի մահից հետո հրաժարվել է այդ գաղափարից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում