Էլէներգիայի տնտեսման համար Կարակասում խանութները քիչ կաշխատեն
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում խանութները կրճատում են աշխատաժամերը: Օրվա ընթացքում դրանք կաշխատեն ընդամենը 4 ժամ: Այս մասին գրում են արտասահմանյան լրատվամիջոցները, բացատրելով, որ նման որոշումը պայմանավորված է էլեկտրաէներգիայի խնայողության համար:
Պետական գերատեսչությունները հայտարարել են, որ երաշտի պատճառով ջրի մակարդակը 18 ՀԷԿ-երում նվազել է՝ հասնելով նվազագույն կրիտիկական չափի:
Ենթադրվում է, որ աշխատանքային ժամերի կրճատման հետևանքով աշխատատեղերի կրճատում կլինի: Կարակասի շատ խանութներ աշխատում են մի քանի հերթափոխով: Տնտեսվարողների շրջանում նման որոշումը դժգոհություններ է առաջացրել: Նրանք նշում են, որ դա կվնասի բիզնեսին:
Իշխանությունները դիմել են նաև բնակիչներին՝ խնդրելով տնտեսել էլեկտրաէներգիան: Հունվարից երկրում ջրի խնայողություն է իրականացվում: