Զեկույցում տեղ են գտել բազմաթիվ չստուգված լուրեր, ասեկոսեներ, որոնց հիմնային տվյալները կրկնաստուգման լուրջ կարիք ունեն. Տիգրան Մուկուչյան
ԵԱՀԿ/ԺՄԻԳ զեկույցում տեղ են գտել բազմաթիվ չստուգված լուրեր, ասեկոսեներ և ԶԼՄ-ների հայտարարությունների վրա կառուցած եզրահանգումներ, որոնց հիմնային տվյալները կրկնաստուգման լուրջ կարիք ունեն: «Փաստինֆո»-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՄԻԳ զեկույցը հայտարարել է ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Տ.Մուկուչյանը նկատել է, որ Հայաստանը միշտ բարձր է գնահատել ԵԱՀԿ Ժողովրդական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի հետ շարունակական և արդյունավետ փոխգործակցությունը, որը տեսանելիորեն նպաստել է Հայաստանում ընտրական օրենսդրության և ընտրական գործընթացների կատարելագործմանը եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ուշադրությամբ ծանոթացել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության 2015թ. դեկտեմբերի 6-ի Սահմանադրական հանրաքվեին վերաբերող եզրափակիչ զեկույցին:
«Ի սկզբանե հասկանալի էր, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ լիարժեք առաքելությամբ ներկայացվածությունը հանրաքվեին հնարավորություն կտար ունենալու առավել ամբողջական և ուրույն ընկալում և զեկույցը կառուցել փաստերի վրա: Հայաստանի Հանրապետությունը հրավեր էր հղել անցկացնելու հանրաքվեի առավել համապարփակ դիտարկում: Ինչպես արդարացիորեն նշված է զեկույցում, սահմանափակ ներկայացվածության արդյունքում հանրաքվեի օրնառաքելության գործունեությունը հասկանալիորեն համակարգված բնույթ չի կրել:
Արդյունքում զեկույցում տեղ են գտել բազմաթիվ չստուգված լուրեր, ասեկոսեներ և ԶԼՄ-ների հայտարարությունների վրա կառուցած եզրահանգումներ, որոնց հիմնային տվյալները կրկնաստուգման լուրջ կարիք ունեն»,-աղբյուրի փոխանցմամբ, ասել է ԿԸՀ նախագահը՝ այդուհանդերձ կարեւորելով ներկայացված առաջարկությունները «Զեկույցում տեղ գտած որոշ ձևակերպումների և եզրահանգումների, ինչպես նաև միջնորդած ընկալումների վրա զեկույց կառուցելու ձևաչափի նկատմամբ լուրջ վերապահումներ ունենալով հանդերձ՝ մեծապես կարևորում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ այն առաջարկությունները, որոնք տեղ են գտել այդ փաստաթղթում:
Այդ, ինչպես նաև 2012 և 2013թթ. ընտրությունների արդյունքում հրապարակված զեկույցներում տեղ գտած առաջարկություններն անշուշտ կդառնան լրջագույն քննարկման առարկա ընտրական գործընթացի կազմակերպման կանոնների վերանայման՝ ներկայումս մեկնարկած գործընթացի շրջանակներում»,- ընդգծել է Տ.Մուկուչյանը:
Նրա տեղեկացմամբ՝ ՀՀ իշխանություններն արդեն իսկ հրավեր են հղել և սկսել են քննարկումները ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-իև ԵԽ Վենետիկի հանձնաժողովի հետ այդ, ինչպես նաև ընտրական գործընթացի նկատմամբ հանրության վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի ձեռնարկման գործընթացներին վերջիններիս բարձր մասնագիտական ներգրավումն ապահովելու ուղղությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան