Սպիտակ տունը Կոնգրեսից 1,8 միլիարդ դոլար կպահանջի Զիկա վիրուսի դեմ պայքարելու համար
ԱՄՆ-ի վարչակազմն ավելի քան 1,8 միլիարդ դոլար կպահանջի Կոնգրեսից Զիկա վիրուսի դեմ պայքարելու համար, որից մեծապես տուժում են նորածինները: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով Սպիտակ տանը:
Ըստ Սպիտակ տան հաղորդագրության, վարչակազմն այսօր հայտարարում է, որ Կոնգրեսից ավելի քան 1,8 միլիարդ դոլար է պահանջում ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային մասշտաբով Զիկա վիրուսի դեմ պայքարելու համար՝ շտապ ֆինանսավորման նպատակով: Պահանջը Կոնգրես կուղարկվի առաջիկայում:
Զիկա տենդը Զիկա վիրուսով հարուցված միջին ծանրության հիվանդություն է: Այն տարածված է արևադարձային և մերձարևադարձային երկրներում, քանի որ հիմնականում փոխանցվում է այդ կլիմայական գոտիներում տարածված Aedes aegypti ցեղի մոծակի միջոցով: Համարվում է, որ վարակվածների միայն 20-40%-ի մոտ է հիվանդությունը կլինիկորեն արտահայտվում: Զիկա տենդի ախտանշանները նման են Դենգեի, Չիկունգունյա տենդերին, սակայն ավելի մեղմ են՝ տենդ, ցան, հոդացավ, շաղկապենու բորբոքում, մկանացավ, գլխացավ, հոգնածություն: Հիվանդությունը տևում է 2-7 օր: Հիվանդության ծանր ձևերը հազվադեպ են հանդիպում և դրանք հիմնականում կրում են նյարդաբանական բնույթ: Հազվադեպ են գրանցվում նաև մահվան դեպքեր:
Մինչ օրս նկարագրվել է վիրուսի շրջանառությունը Աֆրիկա, Ամերիկա, Ասիա մայրցամաքներում և Խաղաղ օվկիանոսի կղզիներում:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ պետական սահմանի անցակետերում կուժեղացվի հսկողությունը Զիկա տենդի կասկածով հիվանդների հայտնաբերման համար
- Հայաստանը «Զիկա» վարակից դուրս գոտիում է գտնվում. Արմեն Մուրադյան
- Զիկա տենդը փոխանցող մոծակներ Հայաստանում չեն հայտնաբերվել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա