Մշակույթ 10:30 08/02/2016 Հայաստան

Բեմում կարծես դառնում եմ մի ամբողջ ազգի հավաքական կերպար. Նարե Արղամանյան

Մոնրեալի և մի շարք այլ միջազգային երաժշտական մրցույթի հաղթող  ավստրիաբնակ դաշնակահարուհի Նարե Արղամանյանը դարձել է  «Բյոզենդորֆեր» դաշնամուրային բրենդի 2016 թ. գովազդային դեմքը: Առաջին գովազդային տեսահոլովակի տեղադրումից հետո վերջին 280 մոդելի պատվերները կրկնապատկվել են:  Գովազդային դեմք լինելու, տարբեր բեմերում ելույթների ունենալու, հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները ներկայացնելու ու հանդիսատեսի արձագանքի մասին Panorama.am-ը  զրուցել է Նարե Արղամանյանի հետ:

-Ամփոփելով 2015-ը՝ քանի համերգ եք ունեցե՞լ, ո՞ր երկրներում, քանի՞ ձայնասկավառակ եք թողարկել:

-Տարեկան 50-60 համերգ եմ տալիս, որոնք հայտնի համերգասրահներում բարձր մակարդակի նվագախմբերի հետ են կայանում: Այնպիսի դահլիճներում եմ նվագում, ինչպիսիք են Բեռլինի ֆիլհարմոնիան, Վիեննայի  կոնցերտհաուսը, Վիեննայի Մուզիկֆերայնը, Նյու Յորքի  Լինկոլն կենտրոնը, Լոս-Անջելեսի Ամբասսադոր աուդիտորիումը, Ցյուրիխի Տոնհալլեն, Լայպցիգի Գևանդհաուսը, Դորտմունդի Կոնցերտհաուսը,Դյուսսելդորֆի Տոնհալլեն և այլն: 2015-ին հանդես եկա Քվեբեկ սիմֆոնիկի հետ, Դուբլին ֆիլհարմոնիկի, Հոնգկոնգ սիմֆոնիկի, Վայմարի Շտատսկապպելլե նվագախմբի, Լիսաբոնի Գյուլբենկյան նվագախմբի, Վիեննայի Ռադիո-սիմֆոնիկ նվագախմբի, Մյունխենի սիմֆոնիկ նվագախմբի, Շվեյցարիայում` Ցյուրիխի Տոնհալլե նվագախմբի, Կոպենհագենի ֆիլհարմոնիկի, Ճապոնիայում` Կիոտո սիմֆոնիկի, Հոնգ-Կոնգ ֆիլհարմոնիկի, Մալազիա ֆիլհարմոնիկի, Ստոկհոլմի Թագավորական Ֆիլհարմոնիկ նվագախմբի, ինչպես նաև Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ և Երիտասարդական նվագախմբերի հետ:

-Նարե, համերգների ծրագրերը Դուք եք կազմո՞ւմ, թե՞ հրավիրող կողմը:

-Շատ հաճախ նվագախմբերի հետ հանդես գալիս նվագացանկի ընտրությունը կարող է կախված լինել որոշակի թեմատիկ կառուցվածքից, որտեղ մեծ դեր է խաղում դիրիժորի կամ կազմակերպչի կարծիքը: Նվագացանկումս ընդգրկված ավելի քան 40 կոնցերտների բազմազանությունը  հեշտացնում է այդ գործն` ինձ տարբեր ժանրերում ներկայացնելով: Մենահամերգով հանդես գալիս կարող եմ ինքս առաջարկել իմ նախընտրած ստեղծագործութունները: Սովորաբար, ներկայացնում եմ գերմանացի, ռուս կոմպոզիտորների նմանություններն ու տարբերությունները։

-Համերգներին կատարո՞ւմ եք հայ կոմպոզիտորների աշխատանքներ: Կատարելու դեպքում ի՞նչ եք զգում՝ հանդիսականը ծանոթ է հայ կոմպոզիտորների աշխատանքներին և ինչպե՞ս է ընդունում:

-2015-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ մի շարք մենահամերգներում ընդգրկել եմ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Բաբաջանյան, Միրզոյան, Դելլալյան, Կոմիտաս, Բաղդասարյան, և սովորաբար համերգներն ավարտում եմ Կոմիտասի իմ մշակումներով: Աշխատում եմ, որ միջազգային հանրությունը հայ կոմպոզիտորներին ավելի մոտիկից ճանաչի։ Հաճախ անդրադառնում եմ  Խաչատրյանի կոնցերտին, որը Պրոկոֆևի 3-րդ դաշնամուրային կոնցերտի հետ միասին վերջերս ձայնագրեցի Բեռլինի ռադիո-սիմֆոնիկ նվագախմբի հետ «Պենտատոն» ձայնագրման ստուդիայով: Այս կոնցերտն արդեն բազմիցս կատարել  եմ Լայպցիգի, Բեռլինի, Վիեննայի, Լիսսաբոնի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Շվեյցարիայի, Սինգապուրի, Մալազիայի և  այլ նվագախմբերի հետ: Խաչատրյանն իսկական հայտնություն է ունկնդրի համար, որին համերգներից հետո հիացած հանդիսատեսն ընկալում է ոչ միայն իբրև հայկական, այլև համամարդկային կոմպոզիտոր:  Այնպես որ, հանդիսատեսը բաց է հայ կոմպոզիտորի համար,  և աշխարհն արդեն սկսում է ճանաչել և գնահատել, որ Հայաստանը, փոքրիկ երկիր լինելով, տվել է  բազմաթիվ մշակութային գործիչներ և հանճարեղ արվեստագետներ:

-Նարե, հայ կոմպոզիտորների և օտարազգի կոմպոզիտորների ստեղծագործություններ կատարելիս նույն զգացողություններն եք ունենո՞ւմ:

-Զգացողություններս, ինչքան էլ դրանք բազմազան լինեն, երբեք չեն կրկնվում,  ուզում եմ մեջբերել արվեստաբան Երեմիա Իոֆֆեի խոսքերը. «Երաժշտությունն ունի առավել հոգևոր և առավել նյութական հնչյուններ, ոլորտներ՝ երկնային և երկրային։ Հնչյունի բարձրանալը և իջնելն նշանակում են ոչ թե մարդ-անհատի ներսում տեղի ունեցող հոգեկան շարժում, այլ տիեզերական՝ երկնային և երկրային, հոգևոր և նյութական...Հնչյունի միջոցով հոսում է թռիչքի և անկման տիեզերական ուժ՝ շարժում դեպի երկինք, լույս, բերկրանք, կամ էլ շարժում դեպի հողը, խավարը, ողբը։ Հնչյունի մեջ տեղի են ունենում սկզբունքների պայքար, պարտություն և հաղթահարում»: Ամեն մի կոմպոզիտոր իր երկրի ֆոլկլորի ներկայացուցիչն է, և օտարերկրյա կոմպոզիտորներին կատարելիս ուսումնասիրում եմ ոչ միայն ժանրային առանձնահատկությունները, այլև ֆոլկլորիկ մի շարք տարրեր, որոնք օգտագործվել են, ինչպես նաև ստեղծագործողի և ստեղծագործության ողջ նախապատմությունը:  Հայ կոմպոզիտորներին կատարելիս, ավելի մեծ է պատասխանատվությունը, երբ մի քանի րոպեների ընթացքում պետք է հաղորդեմ մի ամբողջ ժողովրդի պատմություն, որն ունեցել է դառը ճակատագիր, պայքարել և մնացել է, կանգնել է և հաղթել: Ես կարծես դառնում եմ մի ամբողջ ազգի հավաքական կերպար և հաճախ զգում եմ այն պարտքն ու սերը, որ ունեմ երկրիս հանդեպ:

-Ձեր նվագացանկում ո՞ր ստեղծագործողների աշխատանքներն են առաջին տեղում:

-Ինձ համար անգերազանցելի են Բախը, Բեթհովենը և Բրամսը, երաժշտական աշխարհում ընդունված է ասել նաև Բ-ի եռանկյունի։ Բախը նախահայրն է բոլոր կոմպոզիտորների և արարիչը կոնտրոպունկտի,  Բեթհովենը դասական ժամանակաշրջանի փառահեղ սոնատային ֆորման ստեղծողն է և բոլոր կարծրատիպերն իր ժամանակի մեջ փշրողը, Բրամսը ռոմանտիկ ժամանակաշրջանի վառ ներկայացուցիչն է, ում երաժշտության խորությունն անդարտակ է և անսահման։  Նաև շատ եմ սիրում Շուման, որն ինձ համար բուռն, էքստրեմ,  էմոցիաներով լի, արագ փոփոխվող, հզոր մտքով հագեցած կոմպոզիտոր է։ Ռուսականից ամենահարազատը  Ռախմանինովն է, որն ինձ համար հոգևոր արժեքներով լի կոմպոզիտոր է: Նա իր երկրից հեռու լինելով, կարոտից տառապել է, և երբ ես նվագում եմ, զգում եմ այդ մելանխոլիկ կարոտն իմ երկրի հանդեպ։

-2016-ի ծրագրերի մասին կպատմե՞ք: 

-2016-ի ծրագրերը շատ են: Մի շարք համերգային շրջագայություններ ունեմ տարբեր նվագախմբերի հետ՝ ինչպիսիք են Շտուտգարտ Ֆիլհարմոնիկ, Մյունխեն Սիմֆոնիկ, Մյունխեն Կամերային, Կիմի Սինֆոնիետտա, մենահամերգներ ունեմ  Ամերիկայում, Կանադայում, Ասիայիում,  ինչպես նաև կթողարկեմ ձայնասկավառակ նվագախմբի հետ «Սոնի Կլասսիկալ»-ով:

-Դարձել եք «Բյոզենդորֆեր» դաշնամուրային բրենդի 2016 թ. գովազդային դեմքը: Ի՞նչ է դա ենթադրում:

-Այս տարի դառնալով Բյոզենդորֆերի արտիստ՝  ներկայացնում եմ նոր մոդելներն ամբողջ աշխարհով, ձայնագրվել են մի քանի գովազդային տեսահոլովակներ  և արդեն իսկ առաջին գովազդային տեսահոլովակի տեղադրումից հետո վերջին 280 մոդելի պատվերները կրկնապատկվել են, որից հետո այնպիսի հայտնի արտիստներ, ինչպիսիք են Ռիխարդ Կեսսլերն և Ֆրանկո Կաստելուչչիոն, «Գրանդ Բոհեմիան» հյուրանոցների ցանցի աջակցությամբ միասին աշխատել և թողարկել են բացառապես էքսկլյուզիվ Grand Bohemian Limited Edition Բյոզենդորֆեր մոդել: Ինչպես նաև մի շարք  խոշոր նվագախմբեր և համերգասրահներ, որոնց հետ աշխատում էի, ցանկություն են հայտնել գնել նոր Բյոզենդորֆեր մոդելներից, իսկ որոշներն արդեն  հասցրել են գնել:

-Նարե, դաշնամուրի առջև նստելիս, ստեղնաշարին հպվելիս՝ ի՞նչ եք զգում:

-Նվագելիս ես ակամա փակում եմ աչքերս, կտրվում եմ վերացական առօրյա հոգսերից, պրոբլեմներից, և խորանում, մտնում եմ երաժշտական տիեզերական աշխարհի մեջ, կարծես լսում եմ Աստծուն, ավելի ճիշտ խոսում եմ Նրա հետ, թողնում եմ, որ այն հոսի իմ միջով, և դառնալով տիեզերքի և Աստծո գովքի մի մասնիկ ինքս և ունկնդիր, և մասնակից եմ լինում Նրա ձայնին: Եվ ինչպես Բեթհովենն է ասում. «Այն, ինչ կարող է հուզել սիրտը, պետք է գա վերուստ, այլապես դրանք միայն նոտաներ կլինեն՝ մարմին առանց հոգու... հոգին պետք է վեր հառնի երկրից, որտեղ Աստծո կայծը գտնվում է ժամանակավոր աքսորում... Այսպես, միայն իրեն շնորհված ուժերով արարածը երկրպագում է Արարչին՝ անսահման բնություն ստեղծողին»։













Լուսանկարները տրամադրել է Նարե Արղամանյանը: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am
22:44
Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել ԱԱԾ-ի կողմից.Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}