Վահան Տերյանն անընդհատ մեզ հետ է. Առուշան Հակոբյան
«Վահան Տերյանը լեգենդ է իր մանկությամբ, իր պատանեկությամբ, իր երիտասարդությամբ, իր գործունեությամբ և պոեզիայով: Տերյանը լեգենդ դարձավ իր վախճանով: Նա անընդհատ մեզ հետ է, նա յուրաքանչյուր հայ պատանու հետ է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես բնութագրեց մեծ գրող Վահան Տերյանին «Վահան Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Առուշան Հակոբյանը:
Փետրվարի 9-ին Վահան Տերյանի ծննդյան օրն է. լրանում է բանաստեղծի 131-ամյակը:
Ա.Հակոբյանի խոսքով, Տերյանը հայ գրականությունը, պոեզիան բարձրացրեց նոր աստիճանի վրա: Նա նշեց, որ Տերյանը մուտք գործեց հայ գրական ասպարեզ այն ժամանակ, երբ արդեն կային մեծ վարպետներ. «Նա 22 տարեկան էր, երբ մուտք գործեց հայ գրականության ասպարեզ, բերեց իր խոսքը, ոճը, պոեզիան, ինքն իր տեղը բացեց, Տերյանն այդ ժամանակն էլ դարձրեց իրենը»:
Ա.Հակոբյանն ասաց, որ մեկ անգամ ընթերցել, արտասանել Տերյան, շատ քիչ է, բայց միաժամանակ հավելեց, որ մեկ անգամ արտասանելուց հետո յուրաքանչյուր պատանի ցանկանում է էլի կարդալ, էլի արտասանել:
Երևանի Վահան Տերյանի անվան թիվ 60 հիմնական դպրոցի տնօրեն Անիչկա Իսկանդարյանն ասաց, որ իրենց ցանկությունն է դպրոցում հենց առաջին դասարանից երեխաների շուրթերից լսվի տերյանական բանաստեղծություններ, որը սովորեցնում է սիրել, սովորեցնում է հայրենասիրություն:
Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի խոսքով, պետք չէ գովել Տերյանին, ուղղակի պետք է կարդալ: Ըստ նրա, պետք է Վահան Տերյանի մասին ֆիլմ նկարահանել, քանի որ նա ոչ միայն մեծ պոետ էր, այլ նաև պետական գործիչ. «Պատահական չէր, որ Տերյանին աքսորեցին Սիբիր»:
Գրողի խոսքով, վատ է, որ հայկական դրամի վրա Վահան Տերյանի պատկերը չկա:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան