Լուժկովը Մոսկվայում առևտրի կետերի ապամոնտաժումը հաշվեհարդար է որակել
Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը Մոսկվայի ներկա իշխանությունների որոշումը ապամոնտաժել առևտրի կետերը, համարել է սխալ և փոքր ու միջին բիզնեսի դեմ ձեռնարկված հաշվեհարդար: Փոխանցում է «BBC»-ին:
Աղբյուրի փոխանցմամբ, Մոսկվայի նախկին քաղաքապետը նշել է, որ առևտրի կետերից շատերի սեփականատերերը ունեին գործունեություն ծավալելու օրինական թույլտվություն և անցել էին դրա համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը:
«Կարծում եմ՝ հիմա, երբ երկրում այդքան շատ տնտեսական խնդիրներ կան, բոլորովին ժամանակը չէ փոքր բիզնեսի հետ նման հաշվեհարդար տեսնելու համար»,- նշել է Լուժկովը:
Վերջինս հավելել է, որ տպավորություն է ստեղծվում, թե առևտրի կետերը ապամոնտաժելը մոսկովյան իշխանությունների համար իդեա-ֆիքս է դարձել:
«Այդ առևտրի կետերում աշխատող շատ մարդիկ իրենց սեփականությունը գրավ էին դրել և հիմա գումարներ չունեն: Նրանց, և առհասարակ, փոքր բիզնեսին պետք է այլ կերպ մոտենալ»,- հայտարարել է Լուժկովը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի քաղաքային իշխանությունները փետրվարի 8-ի լույս 9-ի գիշերը քաղաքի կենտրոնում սկսել էին տեղեկայված փոքր առևտրի կրպակների զանգավածային ապամոնտաժման գործողություններ իրականացնել: