
Մարին Լե Պենը պայքարելու է Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար
Ֆրանսիական ծայրահեղ աջ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը պաշտոնապես հայտարարել է 2017թ. նախագահական ընտրություններին մասնակցելու որոշման մասին: Այս մասին գրում է Ինտերֆաքս-ը:
«Այո, ես 2017 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու եմ: Ես թեկնածու եմ, ով պետք է պաշտպանի ճշմարտությունը»,- ասել է նա TF-1 հեռուստաալիքի եթերով:
Մարին Լե Պենն արդեն 2012-ին մասնակցել է նախագահական ընտրություններին: Այդ ժամանակ նա երրորդ տեղն էր գրավել՝ զիջելով ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդին և նախկին նախագահ Նիկոլա Սարոկոզիին: