Սեյրան Օհանյանը՝ զինծառայողների աշխատավարձերի մասին
Զինված ուժերում յուրաքանչյուր զինծառայողի աշխատավարձի փոփոխություն իրականացվում է ընդհանուր հանրապետության աշխատավարձերի քաղաքականության շրջանակներում, սակայն քանի որ նրանց առաջ առանձնահատուկ խնդիրներ են դրված, նախատեսվում է համապատասխան աշխատավարձի ավելացում: Այսօր ԵՊՀ-ում պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով զինծառայողների աշխատավարձերի բարձրացման հարցին, ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Անդրադառնալով բանակի սպառազինությանը վերաբերող հարցին, նախարարը նշեց, որ դրանք որոշակի գաղտնիություն են պարունակում. «Կոչ կանեմ, որ հասարակությունը վստահ լինի, ԶՈւ ղեկավարությունը, պետության ղեկավարությունն այդ ուղղությամբ առավել քան հետևողական աշխատանքներ է տանում»:
Այստեղ նախարարը կարևորեց նաև բանակ-հասարակության կապի ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքները, իսկ քննադատությունները նորմալ է ընդունում, սակայն դրանք պետք է համապատասխանեն որոշակի նորմերին: