Սարսանգի ջրամբարի հետ կապված ԼՂՀ-ն պահպանում է բոլոր միջազգային նորմերը. Սեյրան Օհանյան
ՀՀ քաղաքական ուժերը համապատասխան աշխատանք իրականացրել են, որպեսզի ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևերը չանցնեն: Այսօր լրագրողների հետ զրուցում նման կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Եթե այս փաստաթղթերը կողմնակալ չլինեին, չարտահայտեին Ադրբեջանի քաղաքական ուժերի տեսակետը, ապա նույն Սարսանգի ջամբարի հետ կապված հարցերում նրանք կընդառաջեին ԼՂՀ նախաձեռնողականությունը, որ տարբեր ժամանակներում արտահայտվել է՝ կան համապատասխան պոմպակայններ, ջրագծեր և պետք է համատեղ վերանորոգել և օգտագործել, նրանք հրաժարվել են »,-ասաց նախարարը:
Ըստ Օհանյանի՝ Սարսանգի ջրամբարի հետ կապված ԼՂՀ ղեկավարությունն ամեն ինչ անում է իր հնարավորության սահմաններում՝ ապահովելով գոյություն ունեցող բոլոր միջազգային նորմերը:
«Որքան էլ մեզ կողքից հարվածում են, մենք պետք է գոտեպնդվենք և հետևություններ անենք»,-ավելացրեց նախարարը:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ լիագումար նիստում ընդունվել է բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» բանաձևի նախագիծը՝ մի շարք փոփոխություններով: Բանաձևն ընդունվել է 98 «կողմ», 71 «դեմ» և 40 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ: Իսկ բրիտանացի պատգամավոր Ռոբերթ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» բանաձևի նախագիծը տապալվել է. դահլիճում ներկա պատգամավորներից 66-ը քվեարկել էին «կողմ», 70-ը՝ «դեմ» և 45-ը «ձեռնպահ»:
Հարակից հրապարակումներ`
- Այս օրերին սահմանային լարվածությունը թուլացել է. Օհանյան
- Մարզերում հոսպիտալային օղակի բոլոր շինությունները կամաց-կամաց վերանորոգվում են. Ս. Օհանյան
- Սեյրան Օհանյանը՝ զինծառայողների աշխատավարձերի մասին
- Պաշտպանության նախարարը բանակում արգելել է օգտագործել երկու արտահայտություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան