Բագրատյան. Որ պարագայում ընդդիմադիր ուժերը կարող են հայտնվել հաջորդ խորհրդարանում
ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը համոզված է, եթե ընդդիմադիր ուժերը լայն կոալիցիա կազմեն, անհրաժեշտ ձայներ կհավաքեն. «Բայց ես չեմ տեսնում այն ձևը, ոնց ենք պահելու»:
Հնարավոր կոալիցիա կազմելու համար Բագրատյանը համագործակցության է հրավիրիրում «Ազատ դեմոկրատներ», «ՀԱԿ», «Ժառանգություն», «Նոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», ՀՀՇ կուսակցություններին:
«Եթե այս ուժերը միավորվեն, ապա հաղթելու են: Բոլորին խորհուրդ եմ տալիս միանալ, միանում ենք հասարակ պայմանով, հավասար: Վիճակահանությամբ որոշում ենք համարները և ծախսը կիսվում ենք բոլորս»,-ասաց Բագրատյանը, միաժամանակ կարծիք հայտնելով, որ չմիանալու դեպքում յուրաքանչյուր կուսակցությունը 5 տոկոսից էլ քիչ ձայն կստանա:
Բագրատյանի այլ առաջարկների մասին՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան