«Վեբոմետրիքս». ԵՊՀ-ն իր դիրքերը բարելավել է շուրջ 200 հորիզոնականով
«Վեբոմետրիքս» միջազգային ընկերությունը (Webometrics Ranking of World Universities) հրապարակել է բուհական համաշխարհային վարկանշային նոր աղյուսակը:
Համացանցումներ կայացվածությամբ բուհական վարկանիշավորում իրականացնող «Վեբոմետրիքսի» (www.webometrics.info)՝ վերջերս հրապարակած տվյալների համաձայն՝ ՀՀ-ում ամենաբարձր վարկանիշ ունեցող բուհը ԵՊՀ-ն է: Ավելին՝ 2015 թ.-ի համեմատ՝ ԵՊՀ-ն իր դիրքերը բարելավել է շուրջ 200 հորիզոնականով՝ 2510-ից հայտնվելով 2314-րդ տեղում:
ԵՊՀ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ ընդհանուր առմամբ` ՀՀ-ից ցուցակում հայտնվել են 37 բուհ կամ կրթական ծառայություններ իրականացնող գիտական հիմնարկ:
Ստորև ներկայացվում է «Վեբոմետրիքսում» ընդգրկված հայաստանյան բուհերի առաջին տասնյակը՝
1. Երևանի պետական համալսարան` 2314 (Եվրոպայում՝ 810-րդ՝ նախորդ տարվա 879-ի փոխարեն)
2. Հայաստանի ամերիկյան համալարան՝ 3887
3.Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարան՝ 5355
4. Երևանի պետական բժշկական համալսարան՝ 9233
5. Հայկական պետական մանկավարժական համալսարան՝ 9864
6. Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան՝ 10104
7. Հայաստանի ազգային ագրարային համալսարան՝ 10606
8. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան՝ 11199
9. Երևանի գեղարվեստի ակադեմիա՝ 11608
10. Հայաստանում ֆրանսիական համալսարան՝ 13327
Բուհերի վարկանիշը ձևավորվում է տարբեր չափորոշիչներով, այդ թվում կայքի ծավալների, գիտակրթական նյութերով հագեցվածության, արտաքին հղումների և միջազգային հեղինակավոր ամսագրերում հրատարակված աշխատությունների քանակի ցուցանիշների համադրմամբ:
Նշված բոլոր չափորոշիչներով էլ ԵՊՀ-ն, նախորդ տարվա համեմատ,առաջընթաց է գրանցել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները