ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆֆը` Ադրբեջանի նկատմամբ ճնշումը պահելու անհրաժեշտության մասին
«Եթե նրանք [Ադրբեջանում] մի պահ մտածեն, որ մեր կողմից առավելագույնը կարող է լինել բռնություններից զերծ մնալու վերաբերյալ բոլոր կողմերին կոչ անելը, դա կլինի կանաչ լույս հրադադարի ռեժիմի նոր խախտումների համար», - ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆֆը փետրվարի 5-ին «Հորիզոն» հեռուստաընկերության Horizon Live հաղորդման ընթացքում:
«[Լեռնային Ղարաբաղի] կոնֆլիկտի վերաբերյալ նկարների հրապարակումը Twitter-ում ոչինչ չի տա», - ավելացրել է կոնգրեսականը:
Պատասխանելով հաղորդավար Արամ Խաչատուրյանի հարցերին, Շիֆֆը նշել է շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները արձանագրող սարքավորումների տեղադրման անհրաժեշտության մասին, ընդգծելով, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից համաձայնությունը, և Ադրբեջանի մերժումը ինքնին խոսում է այն մասին, թե որ կողմն է լարվածություն ստեղծում սահմանին:
«Մենք պետք է պահպանենք մեր ճնշումը Սպիտակ տան, մեր դաշնակիցների և դեսպանների, ինչպես նաև Ադրբեջանի վրա այս հարցում, քանի որ այս ամենը կարող է վերահսկողությունից դուրս գալ շատ արագ»,-ասել է Ադամ Շիֆֆը:
Խոսելով ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում քննարկված երկու հակահայկական բանաձևերի մասին, ամերիկացի կոնգրեսականը ասել է, որ տարածաշրջանում ԱՄՆ դեսպաններից մեկը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը մեծ աշխատանք են տարել այդ փաստաթղթերից ամենավտանգավորի՝ բրիտանացի Ռոբերտ Ուոլթերի հեղինակած բանաձեւի ընդունումը անհնարին դարձնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին