Շավարշ Քոչարյանն առաջիկայում կնշանակվի ՌԴ-ում ՀՀ դեսպան. «Ժողովուրդ»
Իշխանական կուլիսներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն առաջիկայում կնշանակվի ՌԴ-ում ՀՀ դեսպան: Ներկայումս ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը զբաղեցնում է ԼՂՀ ԱԺ նախկին նախագահ Օլեգ Եսայանը:
«Ժողովուրդ»-ը ՀՀ ԱԳՆ-ից փորձել է պարզել, թե որքանով են իրականությանը համապատասխանում Շավարշ Քոչարյանի՝ դեսպան նշանակվելու մասին լուրերը: ԱԳՆ-ից թերթի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են. «Դիվանագիտական պրակտիկայում ընդունված չէ բարձրաձայնել դեսպանների փոփոխության, այդ լուրերի իսկության, դեսպանի պաշտոնի հավանական թեկնածուների վերաբերյալ՝ մինչև հավատարմագրող երկրի ղեկավարի հրամանագրի հրապարակումը: Դա կոռեկտ չէ ոչ ընդունող երկրի, ոչ էլ հավատարմագրող երկրի նկատմամբ: Որևէ երկրում դեսպանի նշանակումը ենթադրում է որոշակի ընթացակարգ»:
«Այսինքն՝ ԱԳՆ-ն տարածված լուրերը չի հերքում, քանի որ «կոռեկտության խնդիր» կարող է առաջանալ միայն, երբ տվյալ անձի նշանակումն իսկապես ընթացքում է»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան