Շվեդիայի արտգործնախարար. Պետք է ամեն ինչ անել, որ էսկալացիա տեղի չունենա
«Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը ռազմական լուծում չունի: Պետք է ամեն ինչ անել, որ էսկալացիա տեղի չունենա»,- ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը:
Նշենք, որ փետրվարի 8-9-ը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը պաշտոնական այցով Հայաստանում է:
Մարգոտ Վալստրյոմը հույս հայտնեց, որ Մինսկի խմբի հովանու ներքո հնարավոր է հասնել խնդիր խաղաղ կարգավորմանը:
«Խրախուսում ենք երկու կողմին ակտիվ աշխատել՝ հասնելու այս թնջուկի խաղաղ լուծմանը»,- ասաց Շվեդիայի արտգործնախարարը:
Խոսելով ՀՀ-Եվրամիություն նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների մասին, նա ասաց, որ սատարում են Հայաստանի հետ բավականին հավակնոտ համաձայնագրի ստորագրման գործընթացը, որը կարող է պիտանի հարթակ հանդիսանալ կողմերի համար:
«Արևելյան գործընկերության տեսանկյունից մենք անհատականացված մոտեցումներ կմտցնենք առանձին երկրների հետ «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքով հարաբերությունների մեջ»,- ասաց նա՝ հավելելով, որ իր այցը Երևան վկայում է հենց այն մասին, որ իրենք պատրաստ են սատարել Հայաստանին՝ Արևելյան գործընկերության հետ համագործակցելու հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում