Այս օրերին սահմանային լարվածությունը թուլացել է. Օհանյան
Սահմանում իրավիճակը վերահսկվում է, լարվածությունը թուլացել է: 2016-ի ընթացքում մի քանի անգամ լարվածությունը բարձրացել է, կրակոցներ եղել են, բայց այս օրերին լարվածությունն իջել է: Այսօր ԵՊՀ-ում պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Տավուշի մարզում կրակոցները մի քիչ շատացել են, տեղի հրամանատարությունը այն վերահսկողության կենտրոնում է պահում: Այնտեղ մենք համապատասխան միջոցներ ձեռնարկում ենք՝ զսպման միջոցառումներ իրականացնելու համար»,-նշեց նախարարը:
Անդրադառնալով սահմանային լարվածության վերաբերյալ ՀԱՊԿ-ի արձագանքին՝ նախարարն ասաց. «Մեր ակնկալիքներն այն են, որ այսուհետ, երբ հակառակորդի կողմից խախտումները պարբերական են դարձել, պահպանվեն համապատասխան միջազգային նորմերը: Առաջին հերթին վստահության մեխանիզմներ ձևավորվեն, որի կետերից մեկը միջազգային հետաքննության անցկացումն է»:
Սեյրան Օհանյանի խոսքով՝ իրենք միշտ էլ դրա մասին հորդորել են համանախագահող երկրներին և այսօր ասում են նաև ՀԱՊԿ-ին՝ գնահատականները, քննադատությունները թիրախավորված լինեն այն կողմի նկատմամբ, որը որ խախտում է կատարում:
Հարակից հրապարակումներ`
- Մարզերում հոսպիտալային օղակի բոլոր շինությունները կամաց-կամաց վերանորոգվում են. Ս. Օհանյան
- Սեյրան Օհանյանը՝ զինծառայողների աշխատավարձերի մասին
- Պաշտպանության նախարարը բանակում արգելել է օգտագործել երկու արտահայտություն
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին