Վրաստանից գինու արտահանումը հունվար ամսին աճել է 13%-ով
2016թ-ի հունվար ամսին Վրաստանից արտահանվել է 1,52 մլն շիշ գինի: Դեպի Ռուսաստան վրացական գինու արտահանումն աճել է 162%-ով, դեպի Լեհաստան` 22%, Լիտվա` 34%:
AsiaLive-ի փոխանցմամբ` 2016թ-ի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ` վրացական գինու արտահանումն աճել է 13%-ով:
Վրացական վիճակագրական ծառայության տվյալներով` շուրջ 19 երկրներ վրացական գինու արտահանումը հունվար ամսվա ընթացքում կազմել է 3,62 մլն դոլար:
Ռուսաստանը, որտեղ վաճառվել է մոտ 960,5 հազար շիշ գինի, շարունակում է մնալ արտահանման հիմնական շուկայի դերում: Նրան հաջորդում են Ուկրաինան` 199,7 հազար շիշ, Լեհաստանը` 114,3 հազար շիշ, Չինաստան` 45,2 հազար շիշ և Լիտվան` 44,9 հազար շիշ:
Ընդհանուր առմամբ` այս տարվա առաջին ամսվա ընթացքում գինու, բրենդիի, չաչայի և այլ սպիրտային խմիչքների և հումքի արտահանումը կազմել է 6,6 մլն դոլար:
2015թ-ի ընթացքում վրացական գինու արտահանումը կրճատվել էր 39%-ով: Վրացի վիճակագիրներն այս անկումը բացատրում էին քաղաքական-տնտեսական գործոններով և Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության բացասական հետևանքներով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում