ԲՀԿ-ն Օմբուդսմենի թեկնածու չի առաջադրի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում առաջադրման համար փաստաթղթեր ներկայացրած թեկնածուներն այս պահի դրությամբ 2-ն են` Արման Թաթոյանը և Զարուհի Փոստանջյանը:
Սպասվում էր, որ թեկնածու կառաջադրի նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, հայտարարվել էր ԲՀԿ –ական իրավաբան Մակար Եղիազարյանի թեկնածությունը: Ավելին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս եկած Տիգրան Ուրիխանյանի հետ, ինչպես Զոհրաբյանը տեղեկացրեց, ունեցել են նախնական պայմանավորվածություն, որ կներկայացնեն Եղիազարյանի թեկնածությունը, սակայն Ուրիխանյանը առայժմ հապաղում է փաստաթղթեր ներկայացնել հանձնաժողովին:
«ԱԺ պետա-իրավական հանձնաժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկայացնում է Տիգրան Ուրիխանյանը, մենք նախնական քննարկում էինք ունեցել նրա հետ, որ կներկայացնենք Մակար Եղիազարյանի թեկնածությունը: Բայց այս պահի դրությամբ, որքան տեղյակ եմ պարոն Ուրիխանյանը պետա-իրավական հանձնաժողովից չի վերցրել անհրաժեշտ թղթերը Մակար Եղիազարյանին ներկայացնելու համար: Եթե չներկայացնի, ապա տեխնիկապես էլ ժամանակ չի մնում, քանի որ այսօր մինչև ժամը 18:00-ն է առաջադրման ժամկետը», -այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
Այդուհանդերձ, ըստ Զոհրաբյանի, եթե Ուրիխանյանը համապատասխան փաստաթղթերը չվերցնի և թեկնածու չներկայացնի, ինքը գրություն կուղարկի ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին` ներկայացնելով իրենց թեկնածուին:
«Եթե կա իրավական, կանոնադրական որևէ հնարավորություն, ապա քննարկել Մակար Եղիազարյանի թեկնածությունը», -նկատեց պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան