ՌԴ դեսպան. Ռուսաստանը չի հրաժարվում «Թուրքական հոսքից»
Ռուսաստանը չի հրաժարվում «Թուրքական հոսք» նախագծից, սակայն դրա իրականացման հեռանկարները ռուս-թուրքական հարաբերություններում առկա ճգնաժամի պայմաններում դժվար կանխատեսելի են: «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովը:
«Ռուսաստանը չի հրաժարվում «Թուրքական հոսքից», բայց գնդակն այստեղ մեծ մասամբ Թուրքիայի դաշտում է: Ներկա պայմաններում շատ դժվար է կանխատեսումներ անել նախագծի ապագայի վերաբերյալ, այդ իսկ պատճառով էլ մենք սպասում ենք, որ թուրքական կողմը կկազմակերպվի և կանի այն, ինչ ենթադրվում է երկու երկրների միջև միջպետական հարաբերությունները կարգավորելու համար»,- նշել է ՌԴ դեսպանը:
Վերջինս նաև նշել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Թուրքիայում կառուցվելիք «Ակկույու» ատոմակայանից` կրկին շեշտելով, որ ամեն ինչ կախված է թուրքական կողմի գործողություններից:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան