Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կանչվել է բացատրություններ տալու
Թուրքիայի իշխանությունները բացատրություն են պահանջել իրենց երկրում ԱՄՆ դեսպանից, այն բանից հետո երբ Պետդեպի մամլո խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ի տարբերություն Անկարայի, ինքը «Սիրիայի քրդական ժողովրդավարական դաշինք» կուսակցությունը չի համարում ահաբեկչական խմբավորում: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Նույնիսկ ամենալավ ընկերները իրար հետ ամեն ինչում չեն համաձայնում»,- իր տեսակետն այսպես է մեկնաբանել պետքարտուղարության ներկայացուցիչը:
Թուրքական ԶԼՄ-ների տեղեկություններով, դեսպան Ջոն Բասսը ստիպված է եղել լսել Անկարայի «ծանր զգացմունքների» մասին:
Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները ժողովրդավարական դաշինքին դիտարկում են որպես Թուրքիայի տարածքում ապօրինի համարվող «Քրդական աշխատավորական կուսակցության» (ՔԱԿ) դաշնակից: Հատկանշական է, որ Ջոն Քիրբին առանձնահատուկ շեշտել է, որ Վաշինգտոնը շարունակում է դիտարկել ՔԱԿ-ին որպես ահաբեկչական կազմակերպություն:
Իսկ անցյալ շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վրդովված հարց է ուղղել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին, առ այն թե ով է իրենց համար ավելի նախընտրելի գործընկեր՝ իրե՞նք, թե՞ Սիրիայի քրդերը, որոնց Էրդողանը որակել է որպես ահաբեկիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում