Իրանը մտադիր է անցնել եվրոյով և յուանով վճարումների
Իրանը մտադիր է արտաքին առևտրային գործարքներն իրականացնել եվրոյով, յուանով և այլ «ուժեղ» արժույթներով, սակայն ոչ դոլարով, այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Իրանի նավթի նախարարության փոխանախարարի պարտականությունները ժամանակավորապես իրականացնող Մասուդ Հաշեմիան Էսֆահանին:
«Քանի որ մեր նկատմամբ որոշ սահմանափակումներ կան, մենք չենք ցանկանում կախում ունենալ դոլարից և աշխարհում դոլարի շրջանառությունից», - ասել է իրանցի պաշտոնյան` պատասխանելով եկամուտները դոլարով ստանալուց հրաժարվելու մասին հարցին:
Պաշտոնյան հավելել է, որ «մեր բիզնեսն իրականացնելու ենք եվրոյով, յուանով և այլ ուժեղ արժույթներով»:
Մասուդ Հաշեմիան Էսֆահանին նաև հայտարարել է, որ Իրանը մտադիր է 1-2 տարվա ընթացքոում վերականգնել նավթի վերամշակման մակարդակը` այն հասցնելով մինչևպատժամիջոցային մակարդակին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան