Համալիրի գործարքը չեղյալ կճանաչվի
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կառավարության փետրվարի 11-ի նիստում ներկայացնելու է որոշման նախագիծ, որով առաջարկվում է չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ամրացված և Հայաստանի Հանրապետության կառավարության սեփականությունը հանդիսացող գույքը հետ վերցնելու, օտարելու և «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին» N 935-Ա որոշումը:
Ինչպես նշված է նախագծում, պաշտպանության նախարարը տվյալ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում պետք է լուծի «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը:
«Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ կառավարության 13.08.2015թ. N 935-Ա որոշման համաձայն «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին օտարված պետական սեփականություն հանդիսացող գույքի դիմաց վճարումներ սահմանված ժամկետում չեն իրականացվել»,- նշված է հիմնավորման մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Ռիմա Դեմիրճյան. Խաղատուն կառուցելու դեպքում համալիրը կվերածվի հայկական Լաս Վեգասի
- Եթե նախագիծ ներկայացնեն, գուցե ավելի հանգիստ լինենք. Մկրտիչ Մինասյանը` Համալիրի մասին
- Անահիտ Բախշյան. Համալիրի վաճառքի գործարքի տակ շատ մեծ շահ կա
- Համալիրը վաճառելուց առաջ որևէ մեկը Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրենի կարծիքը չի հարցրել
- Մարզահամերգային համալիրի վաճառքի շուրջ հարցերն ու մտահոգություններն ավելանում են
- Մարզահամերգային համալիրը վաճառվեց
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին