Արմեն Աշոտյանը չի բացառում, որ պաշտոնանկ կարվի. «Ազատություն»
«Ես չեմ բացառում, որ հայկական մամուլը մոտ է այն պատմական պահին, և, վերջապես, ինձ հետ կապված աշխատանքային կանխատեսումների մի մասը կարող է իրականություն դառնալ», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Կրթության, գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Ազատություն». - Պարոն Աշոտյան բոլոր թերթերը, մամուլը երկվանից և այսօր առավոտյան տեղեկացնում են, որ որոշում է կայացվել՝ կրթության և գիտության նախարարի պաշտոնը տրվելու է Հայ հեղափոխական դաշնակցությանը (ՀՅԴ), և Դուք երեկվանից այլևս նախարար չեք։ Իրականությանը մո՞տ են այս տեղեկությունները։
Արմեն Աշոտյան. - Ես չեմ բացառում, որ հայկական մամուլը մոտ է այն պատմական պահին, և, վերջապես, ինձ հետ կապված աշխատանքային կանխատեսումների մի մասը կարող է իրականություն դառնալ։
«Ազատություն». - Այսինքն՝ դուք այլևս նախարար չեք լինի և կզբաղեցնեք այլ պաշտոն։
Արմեն Աշոտյան. - Ես ասացի, որ չեմ բացառում, որ հայկական մամուլը մոտ է այդ պատմական պահին, որ մասամբ ճիշտ գուշակություններ կարող է անել նաև իմ աշխատանքային գործունեության հետ կապված։
«Ազատություն». - Բայց Դուք պատրա՞ստ եք թողնել այդ պաշտոնը։
Արմեն Աշոտյան. - Իհարկե, ես միշտ պատրաստ եմ թողնել այն պաշտոնները, որոնց նշանակումը պայմանավորված է քաղաքական գործընթացներով, բայց աշխատել եմ և աշխատում եմ առաջին օրվանից պաշտոնավարման մինչև պաշտոնավարմանս վերջին օրը։
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին