Վրաստանը Իրանի քաղաքացիների համար վերացրել է վիզային ռեժիմը
«Վրաստանը Իրանի քաղաքացիների համար վերացրել է վիզային ռեժիմը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Վրաստանի ԱԳ նախարարությանը:
Տեղեկատվության համաձայն՝ Վրաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ 2016թ. փետրվարի 15-ից Իրանի քաղաքացիների համար միակողմանիորեն չեղյալ է հայտարարվում վիզային ռեժիմը: Համաձայն այդ որոշման՝ իրանցիներն առանց վիզա ստանալու իրավունք կունենան 45 օր մնալ Վրաստանում:
Հիշեցնենք, որ 2011թ. Իրանի և Վրաստանի միջև ստորագրված պայմանագրի համաձայն՝ երկու երկրների քաղաքացիները հնարավորություն ունեին երթևեկել առանց վիզային ռեժիմի:
Սակայն 2013թ. հուլիսի 1-ից Վրաստանն Իրանի քաղաքացիների համար միակողմանիորեն վերականգնեց վիզային ռեժիմը: Վրաստանի ԱԳՆ-ն, պարզաբանելով կառավարության որոշումը, նշել էր, որ Վրաստանի կառավարությունն անհանգստություն է ունեցել, որ Իրանի հետ առևտրային հարաբերությունների ընդլայնման պարագայում Իրանը կարող է, Վրաստանի ֆինանսական համակարգն օգտագործելով, շրջանցել տնտեսական պատժամիջոցները:
Հավելենք, որ 2011-2013թթ., երբ որ երկու երկրների միջև վիզային ռեժիմը չեղյալ էր հայտարարված, Վրաստանում 1500-ից ավելի իրանական ընկերություններ կային գրանցված, 6 հազարից ավելի իրանցի էր բնակվում, իսկ տարեկան տասնյակ հազարավոր իրանցի զբոսաշրջիկներ էին մեկնում Վրաստան:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին