Փոստանջյանը՝ ՄԻՊ պաշտոնում թեկնածությունն առաջադրելու շարժառիթների մասին
«Իմ մասնագիտական կարողությունները, իմ կյանքի անցած ճանապարհն ու փորձը ինձ թույլ են տալիս զբաղվել այդ գործունեությամբ»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Զարուհի Փոստանջյանը:
Նա նշեց, նաև երկրորդ հանգամանքը՝ այս պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար. «Բոլոր այն անձինք, ովքեր կարող էին այս պաշտոնին հավակնել, ովքեր որ հեղինակություն և կարող ուժ են, ցավոք, նրանք չցանկացան մասնակցել պայքարին»:
Փոստանջյանի խոսքով՝ այդ մարդիկ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, փաստաբաններ են:
Անդրադառնալով Հրանտ Բագրատյանի ընդդիմադիր ուժերի լայն կոալիցիա կազմելու հրավերին, Փոստանջյանն ասաց՝ դա պետք է քննարկի «Ժառանգություն» կուսակցությունը, եթե քննարկի դրա մասին տեղեկատվություն կտրամադրվի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին