Կասյանովի վրա տորթ են նետել, կատարվում է հետաքննություն
Ոստիկանության մոսկովյան բաժանմունքը սկսել է հետաքննություն իրականացնել ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Միայիլ Կասյանովի հետ տեղի ունեցած դեպքի կապակցությամբ: Այդ մասին տեղեկացնում է Interfax-ը:
«Քաղաքացուց ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ հետաքննություն է իրականացվում դեպքի կապակցությամբ: Փորձ է արվում պարզել կատարվածի հանգամանքները և մասնակիցների ինքնությունը», -հայտնել են քաղաքային ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի կենտրոնում անհայտ անձինք հարձակում են գործել «ՊԱՌՆԱՍ» կուսակցության նախագահ Միխայիլ Կասյանովի վրա:
«Մոսկվայի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկում ոչ սլավոնական արտաքինով անհայտ անձինք` մոտ տասը մարդ, հարձակում են գործել իմ նկատմամբ, տորթ նետել վրաս ու սպառնալիքներ տեղացել: Այդ ամենից հետո նստել են մեքենան ու հեռացել»,-լրատվամիջոցին ասել է Կասյանով:
Հենց ինքն էլ ոստիկանությանը հաղորդում է տվել հանցագործության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում