Սերգեյ Մինասյան. Ճի՞շտ է խուսափելը նախաձեռնություններից, որոնք դուրս են Մինսկի խմբի շրջանակից
«Արդյո՞ք ճիշտ է այն մոտեցումը, որ պետք է խուսափել յուրաքանչյուր նախաձեռնությունից, որը դուրս է Մինսկի խմբի շրջանակից և եթե խոսքը գնում է ռազմաքաղաքական ոլորտի մասին, որևէ նախաձեռնության չպետք է գնալ»,-«Եվրոպական կառույցներում արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ընդունված բանաձևերի քաղաքական նշանակությունը» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց քաղաքագիտության դոկտոր, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Ըստ նրա, եթե հայկական կողմը չի տեսնում որևէ հնարավորություն, որ բանաձևերի արդյունքում կարող է ստանալ որևէ դրական զարգացում Արցախի հիմնահարցում և ռազմաքաղաքական, և բանակացային առումով, պետք է փորձել խուսափել:
«Արդյո՞ք սա նշանակում է, որ պետք է լիովին խուսափել տարբեր միջազգային հարթակներում աշխատելուց: Բնականաբար, պետք է աշխատել, բայց մյուս կողմից հասկանալ, որ այդ բոլոր բանաձևերի ընդունումը կամ չընդունումը որևէ ձևով իրականում չի ազդելու բանակցային գործընթացի վրա»,- ասաց քաղաքագետը:
Ս. Մինասյանի կարծիքով, եթե լինեն նույնիսկ տասնյակ ոչ հայանպաստ բանաձևեր, որևէ ձևով դրանք չեն կարող նպաստել Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման վտանգին: Նրա խոսքով, Ադրբեջանը չի սկսում ռազմական գործողություններ ելնելով հենց զսպիչ գործոններից՝ նախ և առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներգրավածությունից:
«Ընդհակառակը, հենց այն պահին, երբ Ադրբեջանը քաղաքական, ռազմատեխնիկական առումով մտածի, որ իրավիճակը ձեռք է տալիս իրենց վերկսկել ռազմական գործողությունները, նա կգնա այդ քայլին՝ նույնիսկ չունենալով որևէ քաղաքական կամ իրավական հիմնավորում»,- նշեց նա:
Ս. Մինասյանի խոսքով, իհարկե, լավ չէ, հաճելի չէ, որ ԵԽԽՎ մակարդակով հակահայ բանաձևեր են ընդունվում, միաժամանակ ընդգծեց, որ այդ բանաձևերը չեն ազդելու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում ռազմաքաղաքական իրավիճակի վրա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան