Հայաստանի մարզական պատվիրակությունը մեկնեց Լիլեհամեր
Հայաստանի մարզական պատվիրակությունը մեկնել է Լիլեհամեր, որտեղ փետրվարի 12-ին կմեկնարկեն ձմեռային պատանեկան երկրորդ Օլիմպիական խաղերը:
Հայաստանը ներկայացնելու են դահուկորդ Միքայել Միքայելյանը և գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը: Վերջինս, ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը, թիմին կմիանա Մոսկվայից:
Հայաստանի մարզական պատվիրակության ղեկավարն է Ազգային օլիմպիական կոմիտեի սպորտի բաժնի պետ Գագիկ Բոլշիկյանը:
Ձմեռային պատանեկան երկրորդ Օլիմպիական խաղերը կանցկացվեն նորվեգական Լիլեհամեր քաղաքում, որն իր պատմության ընթացքում երկրորդ անգամ է հյուրընկալում Խաղերը: Դեռևս 1994 թվականին Լիլեհամերն ընդունել էր 15-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը: 2016 թ. պատանեկան խաղերը հյուրընկալելու միակ հայտը ներկայացրել էր հենց Լիլեհամերը: 2011 թ. դեկտեմբերի 7-ին պաշտոնապես հայտարարվեց, որ երկրորդ պատանեկան Խաղերը կանցկացվեն նորվեգական այս քաղաքում: Լիլեհամերը դարձավ երկրորդ քաղաքն Ինսբրուքից հետո, որը կընդունի թե ձմեռային Օլիմպիական խաղերը և թե պատանեկան Խաղերը: Լիլեհամերի պատանեկան Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողության ժամանակ կրակը կվառի Նորվեգիայի արքայադուստր Ինգրիդ Ալեքսանդրան, ինչպես իր հայրը՝ թագաժառանգ արքայազն Հաակոնը՝ 1994 թ. Օլիմպիական խաղերի բացման ժամանակ:
Պատանեկան Օլիմպիական խաղերը կմեկնարկեն փետրվարի 12-ին և կեզրափակվեն 21-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում