Իրանահայ դաշնակահար Ռաֆայել Մնացականյանը ելույթ է ունենալու «Ֆաջր» միջազգային փառատոնին
Իրանում այսօր մեկնարկելու է Իրանական «Ֆաջր» 31-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որը սկիզբ է առել 1986-ին և անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո: «Արևելք»-ը գրում է, որ փետրվարի 14-ին փառատոնին մասնակցելու է նաև իրանահայ դաշնակահար, երաժշտագետ Ռաֆայել Մնացականյանը: Նա նվագելու է Բախի, Շուբերտի, Շոպենի ստեղծագործություններից:
Փառատոնը շարունակվելու է մինչև փետրվարի 20-ը: Այդ ընթացքում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ: Ասիայից և Եվրոպայի հայտնի արվեստագետներ են այս օրերին այցելում Իրան: