«Հյուսիսային հոսք-2» նախագիծը կիրագործվի. Վլադիմիր Չիժով
«Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցման նախագծը կիրագործվի, այս մասին հայտարարել է Եվրամիությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը:
«Ես կարծում եմ, որ այն կիրագործվի: Եվրոպական էներգետիկ ընկերությունների հետաքրքրվածությունը դրա իրագործման մեջ նախագծի առևտրային գրավչության գրավականն է», - «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ` ասել է Վ. Չիժովը:
Նա նաև ընդգծել է, որ ռուսական գազը, այսպես թե այնպես, ԵՄ սպառողներին անհրաժեշտ է:
«Այդ նախագծի շուրջ սկսվել են տարաբնույթ բամբասանքներն ու շահարկումները: Տեսնենք, թե ինչ կլինի, Եվրահանձնաժողովի պաշտոնական դիրքորոշումը դեռևս բավական զգուշավոր է», - նկատել է պաշտոնյան:
Չիժովն ընդգծել է, որ «Հյուսիսային հոսք-2» նախագիծը սկզբունքորեն տարբեր է «Հարավային հոսք» նախագծից, որը Եվրահանձնաժողովի կողմից փաստացի արգելափակվել էր: Տարբերությունն այն է, որ «Հյուսիսային հոսք-2»-ը չունի ցամաքային հատված, մինչդեռ «Հարավային հոսքը» ենթադրում էր ինչպես ծովային, այնպես էլ` ցամաքային հատվածներ:
«Հենց ցամաքային հատվածը Եվրահանձնաժողովին ֆորմալ հնարավորություն էր տալիս իր կարծիքը հայտնել և վերջիվերջո` արգելափակել «Հարավային հոսքը»: