Ավտոներկրողները բողոքում են
«Ռուսաստանից ներկրած ավտոմեքենաների համար վճարում ենք նույն Ավելացված արժեքի հարկը, ինչ որ հարևան Վրաստանից ներկրելու դեպքում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունը հայտնեց ավտոներկրող Կամո Մարությանը՝ նշելով, որ ԵՏՄ անդամ երկրներից մեքենա ներկրելու դեպքում այդ հարկը պետք է վերանար:
«ԱԱՀ-ի հետ միասին վճարում ենք նաև 5 տարվանից ավելի շահագործվող ավտոմեքենայի10 տոկոս բնապահպանական վճար: Ստացվում է վճարում ենք 30 տոկոս հարկ, գրեթե այնքան, ինչքան Վրաստանից ներկրելու դեպքում՝ 32 տոկոս»,-ասաց ավտոներկրողը:
Հանդիպմանը ներկա ավտոներկրող Պողոս Օղլուկյանն էլ ասաց, որ այս թեմայի շուրջ խոսակցությունները սկսեցին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ, նախարար Տատյանա Վալովայայի հայտարարությունից հետո, ով նշեց, որ նման խնդիր եղել է նաև Ղազախստանում. «Ստացվում է այնպես, որ ԵՏՄ մտնելուց հետո որևէ փոփոխություն չեղավ: Բնապահապանության հարկն էլ գումարելով ԱԱՀ-ին 3-4 հազար դոլար ավելի ենք վճարում»:
Ավտոներկրողները հայտարարեցին, որ հաջորդ հինգշաբթի կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի են պատրաստվում, ինչպես նաև գրությամբ կդիմեն վարչապետին և ֆինանսների նախարարությանը՝ ԵՏՄ-ից ներկրվող մեքենաների համար Ավելացված արժեքի հարկի վերացման պահանջով:
Հարակից հրապարակումներ`
- ԵՏՄ տարածքում առկա ճգնաժամի պայմաններում Հայաստանը կարողացել է իրավիճակը հաղթահարել մինիմալ ցնցումներով. գործարար
- Մեզ համար էլ է անընդունելի, որ ՀՀ քաղաքացիները չեն կարողանում օգտվել ԵՏՄ երկրների «Դյութիֆրի»-ներից. փոխնախարար
- ԵՏՄ-ն տնտեսական զարգացման լայն հնարավորությունն է տալիս Հայաստանին. Ֆինանսների նախարար
- Տիգրան Սարգսյանն իր պրոֆեսիոնալ ունակություններով կարող է դրականորեն իրականացնել ԵՏՄ կոլեգիայի նախագահի աշխատանքը. Շարմազանով
- Ավտոմաքսատուն. ԵՏՄ երկրներից ներկրված մեքենաների բոլոր ձևակերպումները` մեկ վայրում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին