Եղանակը տաքացավ, դպրոցներում ջերմաստիճանը բարձրացավ
Հիմա այլևս ջեռուցման պատճառով չգործող դպրոցներ չկան: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
«Առաջին շաբաթվա ընթացքում Արմավիրում 10 դպրոց չաշխատեց: Հիմա արդեն աշխատում են»,-ասաց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, դպրոցներում բավարար ջերմաստիճան ապահովելուն մեծապես օգնեց եղանակի տաքանալը: ԿԳՆ ներկայացուցիչը խոտովանում է, որ շատ դպրոցներում նույնիսկ երկար ջեռուցման պարագայում դասասենյակները չեն տաքանում: Նախարարությունում մտածում են՝ կաթսաներն ու ջեռուցման համակարգն են հին:
«Այս պահին բոլոր դպրոցներում ապահովված է 17-18 աստիճան տաքություն: Եթե դրանից ցածր աստիճան է գրանցվում, սանէպիդկայանը փակել է տալիս: Հիմա եղանակը տաքանալու հաշվին բոլոր դպրոցներում էլ տաք են»,-ասաց նա:
Արմավիրում չգործող դպրոցներից մեկն էլ Պտղունք գյուղինն էր: Գյուղապետ Կարապետ Արթենյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ դպրոցը վաղուց չի վերանորոգվել, շենքը հին է: Բացի այդ էլ ջեռուցման համակարգ չկա:
«Ես տնօրենի հետ խոսացել եմ, ասել եմ վառելիքը շատացրել են, վառարաններ են մեր մոտ, ջեռուցում չկա: Մինչ այդ դասարաններում 12-14 աստիճան էր, հիմա նորմալ է ամեն ինչ»,-ասաց գյուղապետը:
Արթենյանի ներկայացմամբ, դպրոցի պատուհանները հին են, դռները հերմետիկ չեն փակվում, միջանցքներում քամի է, դրա համար էլ ջերմաստիճանը չէր բարձրանում: Դասերի վերսկսման առաջին շաբաթում հաճախելիությունն էլ ցածր է եղել՝ 60-70 տոկոս, իսկ հիմա ավելի մեծ է՝ 90-ից ավելի:
Համայնքի ղեկավարի համար կարևորն այն է, որ ապրիլին Ասիական բանկից ստացած վարկային միջոցներով նաև գյուղի դպրոցն է կառուցվելու:
«Մի քանի օր առաջ եկել էին նախարարության պատասխանատուները, ապրիլից նոր դպրոցը սարքում ենք, նոր պրոեկտը կա, ամեն ինչը կա, համաձայնեցումները կան: Աստծո հաջողությամբ, մենք նոր դպրոց ենք ունենալու»,-ասաց գյուղապետը:
Հարակից հրապարակումներ`
- Արդյո՞ք ստուգվում են դպրոցների ջերմաստիճանների մասին տեղեկությունները. Բախշյանի հարցերը քաղաքապետարանին
- Պատուհանները փշրված են, հատակը՝ ավերված. Ազատամուտի դպրոցը
- Կարկատան արած տանիքով ու բետոնե հատակով. Սվերդլովի դպրոցը
- Հիվանդանոցի համար նախատեսված շենքում, 15 աշակերտով և օդում կախված` Տալվորիկի դպրոցը
- Արծվաբերդի դպրոցը` գյուղապետարանի նախկին, վթարային շենքում
- Պատուհանից այն կողմ` ցելոֆաններ երկնքի փոխարեն. Սորիկի աշակերտների երազանքն ու իրականությունը
- Դպրոցը՝ վթարային շենքում. Դաշտադեմում մի քանի օրից ընդամենը ինը աշակերտ կմնա
- Քայքայված պատեր ու ծակ լուսամուտներ. Վաղատինի դպրոցը
- Յոթ աշակերտով դպրոցը, Աճարկուտում քիմիայի լաբորանտն արդեն 15 տարի հայոց լեզու է դասավանդում
- Դպրոցաշինությունը փոշիացրել է 670 մլն դրամ
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են