Տիգրան Սարգսյանի եղբայրը նոր պաշտոն կստանա. ՀԺ
Անդրադառնալով ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբորը՝ Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագահի հրամանագրին՝ «Հայկական ժամանակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է. «Արմեն Սարգսյանն առաջիկայում նշանակվելու է Բուլղարիայում Հայաստանի դեսպան: Այս պահին Բուլղարիայում ՀՀ դեսպանն է Արսեն Ահարոնյանը, որը, ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերին կազատվի պաշտոնից»:
Շարունակելով թեման՝ թերթը գրել է, որ Արմեն Սարգսյանին իշխանությունները Բուլղարիա են գործուղում հատկապես հայ համայնքին համախմբելու և թուրքական համայնքի հարձակումներին դիմագրավելու նպատակով:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան