Մեծ նախադրյալներ կան, որ Հայաստանում չեխական կապիտալով գործող ընկերությունների թիվը կմեծանա. Արման Խաչատրյան
«Բոլոր պայմաններն ապահովված են, որ այս համաժողովի ընթացքում չեխ գործարարները ծանոթանան մեր երկրի գործարար միջավայրին, Հայաստանի տնտեսության հնարավորություններին, որ ստեղծվում են՝ պայմանավորված տարածաշրջանային նոր զարգացումներով»,- նշել է Հայաստանի զարգացման հիմանդրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանն՝ այսօր կազմակերպված «Հայաստան-Չեխիա» գործարար համաժողովի ժամանակ:
Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ այն կազմակերպվել է փետրվարի 11-12-ին Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Յան Մլադեկի Հայաստան կատարած այցի շրջանակում:
Արման Խաչատրյանը նշել է, ոչ ներկայում Հայաստանում գործում են չեխական կապիտալով մոտ 20 ընկերություններ: Մեծ նախադրյալներ կան, որ համաժողովի, ինչպես նաև հայ և չեխ գործարարների միջև երկկողմ՝ B2B հանդիպումների արդյունքում այդ ընկերությունների թիվը կմեծանա:
Չեխ գործարարները ներկայացնում են բանկային և ներդրումային, վերգետնյա ռազմական տրանսպորտային միջոցների, արտահանման վարկային ապահովագրության, ցողունային բջիջների հետազոտության, բիզնես խորհրդատվության, փոքր հիդրոէլեկտրակայանների սարքավորումների, Էլեկտրաէներգիայի, քաղցրավենիքի արտադրության, երկաթուղային և օդային բեռնափոխադրումների կազմակերպություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան