
ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագիրը լրացուցիչ քննարկման կարիք ունի
ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգից հանվեց ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագիրը հաստատելու մասին հարցը: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նշեց, որ ծրագրի հետ կապված լրացուցիչ քննարկման հարցեր կան:
Նշենք, որ համաձայն ծրագրի՝ ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման աշխատանքների մեկնարկը նախատեսված էր 2018թ., իսկ շահագործման հանձնումը՝ 2026թ-ին: Նախագծի հիմնավորման մեջ հիշեցվում էր, որ 2014 թվականի դեկտեմբերի 20-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համագործակցության մասին» համաձայնագիրը: