ԼՂՀ նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Արցախի խորհրդարանների համագործակցության դրական դինամիկան կպահպանվի
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը` խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել են հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև կապերի խորացմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ ՀՀ և ԼՂՀ խորհրդարանների միջև փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա՝ հույս հայտնելով, որ արձանագրված դրական դինամիկան կպահպանվի նաև ապագայում: