Ամերիկացի գեներալը մամուլի ասուլիսի ժամանակ ուշագնաց է եղել
ԱՄՆ ռազմա-օդային ուժերի գեներալ-մայոր Ջեյմս Մարտինը Վաշինգթոնում հենց մամուլի ասուլիսի ժամանակ ուշագնաց է եղել, տեղեկացնում է «Комсомольская правда» պարբերականը:
Դեպքի վերաբերյալ համացանցում արդեն տեսանյութն է տարածվել, որում երևում է` ինչպես է Մարթինը ամբիոնին մոտ կանգնած կորցնում գիտակցությունը և դեմքով ընկնում ամբիոնի վրա:
Նրան օգնել է կողքին կանգնած մամուլի քարտուղար Դեբորա լի-Ջեյմսը, այնուհետև մոտեցել են այլ աշխատակիցներ, տվել նրան ջուր, այնուհետև տեղափոխել հիվանդանոց: Մամուլի ասուլիսը շարունակվել է, բայց արդեն առանց գեներալի:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում