Իրանի ԱԳ նախարար. Սիրիական ճգնաժամի լուծման հնարավորություն այլևս չկա
«Պետք է «Իսլամական պետության» վտանգը լուրջ ընդունել»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը, որն այցելել է Գերմանիա՝ մասնակցելու Սիրիայի հարցով միջազգային համաժողովին և Մյունխենի անվտանգության համաժողովին, լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով սիրիական ճգնաժամի հանգուցալուծման հեռանկարին, մասնավորապես նշել է. «Սիրիական ճգնաժամի լուծման առիթը բաց է թողնվել: Անհրաժեշտ է, որպեսզի ինչպես արևմտյան, այնպես էլ տարածաշրջանի որոշ երկրներ իրականությունը ճիշտ ընկալեն և խնդրի լուծման խելամիտ ճանապարհով հասնեն ճգնաժամի կարգավորմանը: Պետք է «Իսլամական պետության» վտանգը լուրջ ընդունել»:
Շարունակելով խոսքը՝ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հավելել է. «Ժամկետները շատ սեղմ են, ովքեր, որ Սիրիայից դուրս են գտնվում, նրանց պարտականությունն է, որպեսզի նպաստեն Սիրիայում խաղաղության հաստատման գործընթացին, այլ ոչ թե Սիրիայի ժողովրդին ինչ-որ պայմաններ թելադրեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին