ՍԱՊԾ. Հայկական կողմը լոլիկի խմբաքանակի վերադարձման դեպք չի արձանագրել
ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության Կրասնոդարի երկրամասի և Ադիգեյայի Հանրապետության տարածքային կառույցը երեկ տեղեկություն էր տարածել այն մասին, որ արգելվել է Հայաստանից 22 տոննա լոլիկի ներմուծումը և խմբաքանակը հետ է վերադարձվել՝ պայմանավորված լոլիկի մեջ կարանտին վնասատուի՝ հարավամերիկայն ցեցի հայտնաբերմամբ:
ՍԱՊԾ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն հայկական կողմը լոլիկի խմբաքանակի վերադարձման դեպք չի արձանագրել:
«Ավելի ուշ ռուսական նույն ծառայությունն իր պաշտոնական կայքում հերքեց այս լուրը՝ մասնավորապես նշելով, որ կասկածներ կան լոլիկի նշված խմբաքանակն այլ երկրից ուղարկված լինելու մասին»,-ասված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Ինչ վնասակար է ռուսին, հալա՞լ է հային
- Պիպոյանի մտահոգությունը. Փող աշխատելու գայթակղությանը որոշ արկածախնդիրներ չեն դիմանա