Կառավարությունը չեղյալ համարեց Մարզահամերգային համալիրի վաճառքի պայմանագիրը
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց գործադիրի 2015 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ամրացված և ՀՀ կառավարության սեփականությունը հանդիսացող գույքը հետ վերցնելու, օտարելու և «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ը լուծարելու մասին» որոշման նախագիծը:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշեց, որ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ՀՀ ՊՆ-ն պետք է լուծի «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը:
«Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ կառավարության 2015թ. օգոստոսի 13-ի N 935-Ա որոշման համաձայն «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ին օտարված պետական սեփականություն հանդիսացող գույքի դիմաց վճարումներ սահմանված ժամկետում չեն իրականացվել»,- ասաց Նազարյանը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հանձնարարեց պատրաստել նախագիծ, որով համալիրի բաժնետոմսերի կառավարումը ՀՀ պաշտպանության նախարարությունից կփոխանցվի Պետական գույքի կառավարման վարչությանը:
Հարակից հրապարակումներ`
- Համալիրի գործարքը չեղյալ կճանաչվի
- Դավիթ Հարությունյանը՝ Մարզահամերգային համալիրի մասին
- Նարեկ Սարգսյան. Մարզահամերգային համալիրի շենքի դեֆորմացիա ուղղակի չի կարող լինել
- «Պաշտոնապես պնդում եմ, որ Մարզահամերգային համալիրում կազինո չի լինելու». ՀՀԿ խոսնակ
- Մարզահամերգային համալիրի վաճառքի շուրջ հարցերն ու մտահոգություններն ավելանում են
- Մարզահամերգային համալիրը գնած ընկերությունը 20 օր առաջ է գրանցվել. «Ժողովուրդ»
- Մարզահամերգային համալիրը վաճառվեց
- Մարզահամերգային համալիրը վերածվեց ՊՈԱԿ-ի
- Հետամուտ ենք լինելու, որ այս գործով ծածկադմփոց չլինի. Մարզահամերգային համալիրի սեփականատիրոջ ներկայացուցիչ
- Ինչո՞ւ է բացվել Մարզահամերգային համալիրի շոգեբաղնիքի դուռը
- Ի՞նչ ճակատագիր է սպասվում մարզահամերգային համալիրին և ինչ է խոստանում կառավարությունը
- Մարզահամերգային համալիրի իրական գնահատում տեղի չի ունեցել. ներկայացուցիչ
- Մարզահամերգային համալիրի ներկայացուցիչ. Ամեն ինչ արվում է նախկին գործարքի մութ մասերը փակելու համար
- Մարզահամերգային համալիրը Կառավարությունը պարտքի դիմաց հանձնեց Պաշտպանության նախարարությանը
- 10 մլրդ 283 մլն դրամ. մարզահամերգային համալիրը կրկին հանվել է աճուրդի
- Մարզահամերգային համալիրն արդեն հնարավոր է գնել 11 միլիարդով
- Մարզահամերգային համալիրում ԴԱՀԿ-ն գործել է օրենքով սահմանված կարգով. պարզաբանում (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան